Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անընդհատ բարձրանալու է էներգակիրների սակագինը. «Հայկական ժամանակ»

Հունիս 05,2014 10:55

Հանձնաժողովը առաջիկայում պատրաստվում է մոտ 10 տոկոսով բարձրացնել սպառողներին, այդ թվում նաեւ բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը։ Ներկայումս բնակչությունը մեկ կՎտժ էլէներգիայի դիմաց վճարում է 38 դրամ։ Սակագնի բարձրացումից հետո դրա դիմաց պետք է վճարենք 42– 43 դրամ։

Առաջիկայում, իհարկե, մեզ կփորձեն համոզել, որ էլէներգիայի թանկացման պատճառները օբյեկտիվ են, ինչը, սակայն, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Մեր էներգահամակարգը աշխատում է խիստ անարդյունավետ եւ ուղղակի ներծծված է կոռուպցիոն տարատեսակ սխեմաներով եւ քաղաքական մութ գործարքներով ու մեքենայություններով։

Օրինակ՝ մինչ օրս պաշտոնական որեւէ կառույց չի պարզաբանել, թե ինչու է տարեցտարի նվազում Իրանից ներկրվող գազի ծավալը։ Խնդիրն այն է, որ իրանական գազը ուղղվում է բացառապես էլէներգիայի արտադրությանը եւ ստացված յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց Իրան արտահանելով 3 կՎտժ էլէներգիա՝ Հայաստանի էներգահամակարգին մնում է 1-2 կՎտժ բացարձակապես անվճար էլէներգիա։ Դրանից ուղղակի հետեւում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լիներ օր-օրի մեծացնել Իրանից ստացվող գազի ծավալը, սակայն իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Եվ դրա պատճառը մեկն է։ Հայաստանում կա երեք խոշոր ջերմաէլեկտրակայան։

Իրանական գազը ուղղվում է Երեւանի ՋԷԿ, իսկ մյուս երկուսում՝ Հրազդանի ՋԷԿ-ում եւ 5-րդ բլոկում այրվում է Ռուսաստանից ստացվող գազը, որի դիմաց վճարվում է կանխիկ արտարժույթ։ Եվ եթե մեծացվի Իրանից ստացվող գազի ծավալը, ապա պետք է համարժեքորեն նվազեցվի այս երկու էլեկտրակայաններում օգտագործվող ռուսական գազի քանակը։ Իսկ դրա հետեւանքով «Գազպրոմի» եկամուտները կնվազեն, բայց սա արդեն, Սերժ Սարգսյանի տեսանկյունից, անթույլատրելի է։

Իր գործունեության շրջանում Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայել, ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը դառնա ռուսական պետական ընկերությունների սեփականությունը՝ դրա դիմաց, բնականաբար, ստանալով իշխանությունը պահպանելու երաշխիքներ։

Հաշվարկները ցույց են տալիս, որ Իրանի հետ կիրառվող «գազ-էլէներգիայի դիմաց» սխեման լիարժեքորեն կիրառելու դեպքում Հայաստանում սպառվող էլէներգիայի մոտ 30 տոկոսը կարող է դառնալ գրեթե ձրի եւ շեշտակի նվազեցնել սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը։ Բայց այդ դեպքում ռուսական թանկ գազով աշխատող ՋԷԿ-երը կմատնվեն պարապուրդի, իսկ Հայաստանի կախվածությունը «Գազպրոմից» կնվազի։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա, Հայաստանում անընդհատ բարձրանալու է էներգակիրների սակագինը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30