Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելյոզով վարակված 80 քաղաքացի կա. «Հրապարակ»

Հունիս 05,2014 10:27

Դեռ ամիսներ առաջ լուր տարածվեց, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում բրուցելյոզով հիվանդ անասուններ են հայտնաբերվել։ Իրականացվեցին համապատասխան միջոցառումներ՝ անասունները սպանդի ենթարկվեցին, վարակի օջախը մարեց։

Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանը ասաց, որ Ձորաղբյուրում 4-5 ամիս առաջ 30 դեպք է գրանցվել, բոլորը սպանդի են ենթարկվել, հիմա ոչ մի խնդիր չկա, իսկ վարակված անձն արդեն բուժվել է։

Վերջին ամսում, սակայն, նորից բրուցելյոզի համաճարակ սկսվեց, օջախը Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքն էր։ Ավելի քան 100 անասուն արդեն իսկ հարկադիր սանիտարական սպանդի է ենթարկվել, եւ այժմ հսկողություն է սահմանվել գյուղում։ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ գյուղական համայնքներում իրականացված ստուգումների արդյունքում բրուցելյոզով հիվանդ 80 մարդ է հայտնաբերվել, որից 17-ը եղել են Գեղաշեն համայնքի բնակիչներ։ Նրանց բոլորին բուժում են՝ ոմանք հոսպիտալացվել են, ոմանք՝ տնային պայմաններում։

Սակայն խնդիրն այն է, որ գյուղատնտեսության նախարարությունն իր Սննդի անվտանգության պետական ծառայության հետ պետք է ժամանակին իրականացներ բրուցելյոզով վարակված կենդանիների սպանդն ու ժամանակին հայտարարեր կարանտին, բայց չի հայտարարվել, իսկ կենդանիների մի մասն էլ արդեն տարվել են սարերը, ու հիմա հիվանդությունը կանխելը շատ բարդ կլինի:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30