Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանից ստիպել են, որ մարզահամերգային համալիրի գործը քննեն գաղտնի ռեժիմով․ «Ժողովուրդ»

Հունիս 05,2014 10:10

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. «Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է եւ իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով»: Թե ինչու, դժվար չէ ենթադրել: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր եղբայրը` Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ դեսպանների արտակարգ հանդիպմանը, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Մուրադն ինքը համարձակություն կունենա եւ հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել»»:

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30