3 օր է` Գյումրու մի քանի փողոցներում, մասնավորապես կենտրոնական Տերյան փողոցի «Լճափ» ավտոտեխսպասարկման կետի դիմաց և Գյումրի- Ազատան ճանապարհի Գյումրու հատվածում` Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի պատի տակ, ծառերի արանքում ու վարորդների համար գրեթե անտեսանելի վայրում հայտնվել են արագաչափեր:
Նշենք, որ արագաչափեր կան նաև Գյումրի-Վանաձոր ճանապարհի «Կիլիկիա» ռեստորանային համալիր մոտ, ինչպես նաև Մայիսյան գյուղում տարածքում, որը, ի դեպ, ավելի մոտ է Գյումրու Անի թաղամասին, քան քաղաքի կենտրոնական հատվածը: Ինչևէ, վարորդների դժգոհելով, եթե հանրապետության մայրաքաղաքում տեղադրված արագաչափերում թույլատրելի արագության կիլոմետրաժը հստակ ֆիքսված է, Գյումրիում նման բան չկա, այսինքն` վարորդը չգիտի 40, թե ասենք 60 կիլոմետր-ժամ արագությունն է թույլատրելի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ