Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ եմ տվել ընդդիմադիր լինելու մասին էկրաններից հաճախ ասել, որ ժողովրդի մոտ տպավորվի»

Հունիս 04,2014 20:55

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ասաց, որ նման խորհուրդ է  տվել  իր ընկերներից մեկին: Նա,  բնութագրելով ընդդիմադիր քաղաքական  դաշտն, ասաց.  «Առանձին ընդդիմադիր ուժերի ես պատկերացնում եմ ֆուտբոլի լեգեոներների նման, որ այսօր խաղում են այս ակումբից, որը հարձակվելու է  մյուս դարպասի վրա, պաշտպանելու է  Ա դարպասը, հաջորդ օրը միայն մարզաշապիկը փոխելով` լեգոների պես պաշտպանում են  Բ դարպասը` հարձակվելու են Ա դարպասի վրա: Սպորտային խաղից ստացած հաճույքից, սպորտային խաղերի բաղադրիչներից ստացած ադրենալինը հաստատ  առողջարար է, բայց քաղաքականության մեջ, հասարակական կյանքում նման երևույթները ադրենալին չեն առաջացնում, հաստատ համոզված եղեք»:

Մեր այն դիտարկմանը, թե Ձեր ասելուց ստացվում է, որ  ուժեղ ընդդիմություն չունենք, եթե ուժեղ լինե՞ր, իշխանությունը իրեն այսքան ազատ չէ՞ր պահի, այսքան բացթողումներ չէի՞ն լինի, Սահակ Մինասյանն ասաց. «Ոչ թե բացթողումներ չէինք ունենա, ավելի քիչ կլինեին այդ բացթողումները, ես խորին հարգանք ունեմ, չեմ ուզում անուններ ասել,  իմ լրատվական պակասը լրացնում եմ կայքերում, բայց երբ հեռուստատեսությամբ տեսնում եմ առանձին ընդդիմադիր գործիչների  ելույթներ կամ հարցազրույցներ, բաց չեմ թողնում ոչ մի բառ: Փառք Աստծո, ունենք անհատներ, անձիք, անկախ էն հանգամանքից, որ քաղաքական ուժին են դավանում, որոնց խոսքի մեջ առավելագույնը զգացվում է  հոգացավությունը երկրի, ժողովրդի, քաղաքացու նկատմամբ, որոնք զուգահեռ երրորդ, չորրորդ նախադասությունից մատնանշում են նաև ելքը, ուղղությունը, չեն անձնավորում խնդիրը միայն, անձնավորում են տնտեսավարման ոճը, կառավարման սխալը, խոսում են սխալից` առանց առանձին անձերի  վիրավորանքներ հնչեցնելու: Ես նույնիսկ օրինակներ կարող եմ բերել առանձին ոլորտների համար,  որ այս կամ այն ընդդիմախոսի այս  հանրահավաքում, քաղաքացիական շարժման ժամանակ  հնչեցրած միտքը փոքր ժամանակ հետո տվյալ ոլորտի պատասխանատուների գործելաոճի մեջ  դարձել է որպես ուղղորդող գործիք: Սա էլ է կարևոր, բայց մենք ունենք ընդդիմախոսներ, որոնց երկրորդ նախադասությունը սկսվում է քաղաքական` թե ընդդիմության դաշտի և թե իշխանական դաշտի  առանձին գործիչների անուններին ինչ-որ  մականուններ, ածական անուններ կպցնելով, հոգնել է  ժողովուրդը սրանից:

Բոլորս խոսում ենք զարգացումների, քաղաքացիական հասարակության մասին, մարդկանց պոտենցիալ ինտելեկտուալ աճի մասին, և վերադառնում ենք 40-50-ական թվականներին Գյումրիում տարածված ավանդույթին, որտեղ որ ոչ մի մարդ  առանց մականունի չէր: Գիտեք չէ՞ առանձին ազգերի էին նույնիսկ մականուններ կպցնում էս ինչ Մարդոյենք, չեմ ուզում անունները տալ, էս ինչ Ռուբոյենք, ինչ-որ ածականներ, և ոչ բարեհաճ հնչողությամբ ածականներ: Հիմա վերադառնում ենք դրան: Մենք չե՞նք կարող քաղաքական գործչին այլ բնութագիր ներկայացնել, ավելի կոռեկտ նշել նրա սխալները, մոռանում եք, որ էդ թերթը կարդում ու էկրանը դիտում է նաև էդ մարդու հարազատը: Էս ամենի  փոխարեն հարկ է, որ համախմբվենք միայն էն նպատակի շուրջ, որ յուրաքանչյուրն իր տեղում լինի` տնտեսական, թե քաղաքական ոլորտ ապրի ու աշխատի այնպես, որ վաղվա օրը այսօրվանից լավ լինի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30