Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն երկիրը ղեկավարելու համար «խելամիտ ընտրություն է», ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և խոստացել ավելի մեծ ռազմական օգնություն ցույց տալ ռուսամետ զինյալներից պաշտպանվելու համար, փոխանցում է «Ռոյթերս»-ը:
Վարշավայում հունիսի 4-ին Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո Օբաման հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու, տնտեսության աճը խթանելու և Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու հարցերը:
«Հստակ է, որ նա հասկանում է Ուկրաինայի ժողովրդի հույսերն ու ձգտումները», – ասել է Օբաման:
Պորոշենկոն հայտնել է, որ երկրի ճգնաժամ կարգավորելու ծրագիր ունի, այն է՝ երդմնակալությունից հետո լայնածավալ համաներում շնորհել և ապակենտրոնացնել իշխանությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ