Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ հանրային խորհուրդը կմասնակցի Սիրիայի հարցով միջազգային հավաքին

Հունիս 04,2014 20:10

Հայաստանի հանրային խորհուրդը կոչով դիմել էր Հանրային խորհուրդների միջազգային կառույցի 70-ից ավելի երկրների հանրային խորհուրդներին` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ պատասխաններ են ստացվել: Պատասխանել է, մասնավորաբար, Բրազիլիայի հանրային խորհուրդը, որը ղեկավարում է այդ  երկրի նախագահը: Պատասխան նամակում կարեկցանք է արտահայտվում հայ ժողովրդի նկատմամբ` այդ ծանր դեպքերի կապակցությամբ, միջազգային հանրությանը կոչ է արվում քննադատություն հնչեցնել Սիրիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Հայաստանի նամակին արձագանքել է նաեւ Ռուսաստանի հասարակական պալատի քարտուղար, Համաշխարհային հանրային խորհրդի ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Վելիխովը: ՌԴ հանրային պալատը նախատեսում է իրականացնել հանրային քննարկումներ Սիրիայում ստեղծված իրադրությունների ու ապստամբների կողմից իրականացվող հանցագործությունների մասին: Վելիխովն ակնկալում է նաեւ ՀՀ հանրային խորհրդի օժանդակությունն այդ քննարկումներում:

Այսօր ՀՀ հանրային խորհուրդը որոշեց, որ հինգ հոգանոց խմբով կմասնակցի միջազգային այդ հավաքին, կներկայացնի նաեւ համապատասխան տեղեկատվական նյութեր, կմասնակցի նաեւ համապատասխան բանաձեւի պատրաստմանը: Խումբը կղեկավարի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30