Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասմուսեն. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ համապատասխանի դաշինքի ներկայացրած բոլոր պահանջներին. «Ազատություն»

Հունիս 04,2014 19:45

Ի՞նչ է առաջարկելու Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանին՝ անդամակցության գործողությունների ծրագրի փոխարեն: Որքան մոտենում է Ուելսում սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն, այնքան այս հարցն ավելի հրատապ է դառնում երկու կողմերի համար էլ:

Շաբաթասկզբին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե առաջիկա սեպտեմբերին Վրաստանին անդամակցություն գործողությունների ծրագիր հազիվ թե առաջարկվի:

Ինչպես նշում են ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրները, Վրաստանի անդամակցության հարցը պառակտում է մտցրել դաշինքի շարքերում: Դաշինքում առանցքային դերակատարություն ունեցող եվրոպական պետությունները՝ նախ և առաջ Գերմանիան կոչ են անում չշտապել: Սկանդինավյան և բալթյան տարածաշրջանի պետությունները հակառակը կողմ են առաջիկա ամիսներին արդեն Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր առաջարկելու գաղափարին:

Այս հակասությունները զգալի էին նաև այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում: Մշտապես Վրաստանի՝  եվրատլանտյան կառույցների սերտ ինտեգրման օգտին հանդես եկող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր ևս կրկին հայտարարում էր, որ Վրաստանը անդամակցելու է դաշինքին, բայց թե երբ` հայտնի չէ:

«Մենք հավատարիմ ենք այն որոշմանը, որ կայացվեց 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովի ընթացքում: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ այն պահին, երբ համապատասխանի դաշինքի ներկայացրած բոլոր պահանջներին: Ավելի ուշ այս ամիս դաշինքի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանի ձգտումները: Ես համոզված եմ, որ առաջիկա սեպտեմբերին Ուելսի համաժողովի ընթացքում մենք կկարողանանք արձանագրել այն առաջընթացը, որ ցուցաբերել է Վրաստանը վերջին ժամանակահատվածում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30