Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը պատասխանելով Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու վերաբերյալ մեր հարցին՝ ասաց, որ ինքը չի ընդունում Միկոյանի արձանը կանգնեցնելու մտահղացումը, երբ հայ ազգի շատ նշանավոր, արժանավոր զավակների արձանները կանգնեցված չեն, մեր գյուղերի փողոցները չեն կրում նրանց անունները, այլ միայն թվագրված են: Նա կարծիքով՝ Անաստաս Միկոյանը թեպետ նշանավոր, սակայն տիպիկ կոմունիստական գործիչ է, ով մասնակցություն է ունեցել հազարավոր մարդկանց Սիբիր աքսորելուն, բռնադատելուն: Նոյեմբերյանցի գրողը համարում է, որ Միկոյանը երբեք ազգային գործիչ չի եղել:
«Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր ուզում են Միկոյանի արձանը կանգնեցնել, Միկոյանին վարկաբեկելու են: Որովհետեւ նրա արձանը պղծվելու է: Իսկ մեր՝ հայերիս համար ամենամեծ վիրավորանք հասցնելը գերեզման , արձան պղծելն է»,-հավելեց Ս. Բեգլարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ