Դերասանուհուն մի անգամ «կշտամբել» են՝ էն կինոյի փողերով ե՞ս մեքենադ առել
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում իրեն բնորոշեց որպես նպատակասլաց, կենսուրախ, ընկերներին նվիրված մարդ, որը երբեմն նույն ընկերների պատճառով հիասթափություններ է ունենում, շահագործվում, բայց չնայած սրան, անչափ լավատես է: «Երբեւէ հոգեբանի չեմ դիմում, իմ ամենամեծ հոգեբանը ես եմ: Ամենադժվար կացության մեջ անգամ ասում եմ, որ լավ է լինելու: Շատ հարցերում հույզերս ավելի առաջ են ընկնում տրամաբանությունիցս, ինչը վատ է, հիմա մի քիչ փոխվել եմ…»,-նշեց դերասանուհին:
Նա մի զվարճալի դրվագ էլ պատմեց. «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում մարմնավորում էր մեկին, որը յուրացնում է ընկերուհու փողերը: Մի անգամ խանութից դուրս գալիս, ինչ-որ կին այդ սերիալի տպավորության տակ ռեպլիկ է անում Ագնեսա Շահնազարյանի հետեւից: Երբ դերասանուհին հետաքրքրվում է՝ ինչո՞ւ, տիկինը ատելությամբ պատասխանում է. «Էն կինոյի գողացած փողերով ե՞ս մեքենադ առել»:
Զրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Ամբողջական հոդվածը կայքում կլինի առաջիկա օրերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ slaq.am-ի
Որ հագնված-ծածկված լինել, ավելի հաճելի կլիներ, էսպես պարզապես շատ տգեղ է, մեղմ ասած: