Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան-Կենտրոն» մեկուսարանից տեղափոխել են առանց պաշտպանի գիտության

Հունիս 04,2014 17:33

ԵՊՏՀ դասախոս, ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակից Արտակ Ղուկասյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշման դեմ, շարունակվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթն էլ գտնվում է եւ դատական նիստերն էլ ընթանում են Շենգավիթի դատարանում:

Բողոքում կալանավորը հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն առեւանգել են ՊԵԿ ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որոնք թալանել են իրեն եւ խլել իր ընտանիքի ունեցվածքը:

Հաղորդման կապակցությամբ, ՀՔԾ-ում քրեական գործ չի հարուցվել: Քրեական գործ չի հարուցվել նաեւ բացատրություն տված Ա.Ղուկասյանի հարազատների նկատմամբ էլ՝ «սուտ մատնության» հիմքով:

Արտակ Ղուկասյանի հետ կապված Շենգավիթի դատարանի դատավորը հրահանգել էր , որ նրան ԱԱԾ տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» մեկուսարանից չտեղափոխեն:
Երեկ երեկոյան Արտակ Ղուկասյանին տեղափոխել են արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ինչի մասին տեղյակ չի եղել անգամ նրա պաշտպանը՝ Հակոբ Ճարոյանը:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30