4 հունիսի, 2014, Երևան – Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` հունիսի 4-ին ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի երկրորդ դասընթացի մասնակիցների հավաստագրերը:
Դեսպան Հրիսթեան հոգունակություն հայտնեց առ այն, որ արդեն մարդկանց երկրորդ խումբն է դառնում «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի շրջանավարտ: «Ակումբի շրջանավարտների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ», ասաց դեսպանը: «Կյանքի տարբեր ոլորտներից մարդկանց մեկ տեղում համախմբմամբ և ԵՄ-Հայաստանի հարաբերությունների ու համագործակցության մասին մտքերի ազատ փոխանակման խրախուսմամբ մենք հույս ունենք ավելի մեծ աջակցություն ապահովել ԵՄ և Հայաստանում ԵՄ գործունեությանը», ավելացրեց Տրայան Հրիսթեան:
«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառումներ ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:
Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։
ԵՄ կենտրոն