Երևանը բոլոր երևանցիների, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները:
Երևանի համայնքային բյուջեից հատկացված 40 մլն դրամով նախատեսվում է այս տարի կառուցել շուրջ 200 թեքահարթակ: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքին, պատասխանատուներից բացի, տեղում հետևում են նաև շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:
Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ ստուգայցերի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ և կարճ ժամկետում կատարվում են անհրաժեշտ շտկումներ:
Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և հնարավորություն են տալիս առանց որևէ մեկի օգնության հեշտությամբ տեղաշարժվել:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն