Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյանի արձանի հարցը չմտավ Հանրային խորհրդի օրակարգ

Հունիս 04,2014 16:28

Հանրային խորհրդի լիագումար նիստում այսօր Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն առաջարկեց քննարկել նաեւ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը, քանի որ այն դարձել է հանրային լայն քննարկման առարկա:
Ներկաներից մեկն առարկեց` նկատելով որ հակառակ կողմը`քաղաքապետարանը նիստում ներկայացուցիչ չունի: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց, որ այդ պարտավորությունը ստանձնի Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը: Վերջինս հրաժարվեց. «Պատմական փաստերի տեսանկյունից ինֆորմացիա տալ չեմ կարող: Ես գիտեմ, որ հայտնի քաղաքական կերպար է, բայց դրական, թե բացասական`չեմ կարող ասել: Ես, օրինակ, չեմ կարող ասել, որ միանշանակ այս կողմը ճիշտ է»,- պատճառաբանեց Աստղիկ Գեւորգյանը:

Վազգեն Մանուկյանն, որը «կողմ» էր հարցի քննարկմանը, առաջարկեց ընդամենը քննարկել, առավել ևս, որ քվեարկության դրվելիք նախագիծ էլ չկա. Հետո, արդեն խորհրդի փոքր նիստում, որոշում կայացնել:

Բայց 10 «կողմ», 10 «դեմ», մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն օրակարգ չմտավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30