Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց մի քանի քաղաքացի ակցիա էր իրականացնում, բայց ոչ թե ինչպես միշտ բողոքելու ու պահանջելու, այլ շնորհակալություն հայտնելու, Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին։
«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը որոշ ժամանակ առաջ նամակ էր գրել Դիդիե Բուրկհալտերին, որպեսզի նա ճանաչի Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, ինչպես նաեւ Վոլոդյա Ավետիսյանին՝ որպես քաղբանտարկյալներ. «Ըստ երեւույթին, պարոն Բուրկհալտերը նամակի իր պատասխանով հաստատել է, որ վերոհիշյալ մարդիկ չափորոշիչներով համապատասխանում են քաղբանտարկյալ կոչվելուն»,- ասաց ակցիայի մասնակից «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ