Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվեց Բժշկական պալատի կայացումը

Հունիս 04,2014 15:53

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգացությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում։

Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն կարևոր դերակատարություն կունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30