Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործ». գողությունները կատարվել են դիմակավորված, սակայն, տուժողներն անմիջապես ճանաչել էին Դավիթ Գալստյանին

Հունիս 04,2014 15:49

Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի եւ Սամվել Դավթյանի դեմ հարուցված քրեական գործով հետազոտվեց «պարագլխի» ավտոմեքենայի խուզարկության արձանագրությունը: Այդ կապակցությամբ հանդես եկավ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որը հայտարարեց, որ 2011թ. սեպտեմբերի 24-ին Արտուշը գտնվել է ռեստորաններից մեկում, որտեղից նրան բերման են ենթարկել, իսկ ավտոմեքենան մնացել էր ռեստորանի բակում:

Banda_0201 Banda_0203

Սեպտեմբերի 26-ին Արտուշ Հակոբյանի ավտոմեքենայի խուզարկությունը կատարվել էր ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության շենքի դիմաց եւ պաշտպանին հետաքրքրում էր, թե ով է մեքենան վարել, ով է տիրապետել այն եւ այնտեղ հայտնաբերված մարիխուանայի սրվակը ով է գցել այնտեղ:
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հերթական անգամ չբերվեց 5-րդ ամբաստանյալը՝ Քյարամ Ամոյանը:
Մեղադրողը՝ Սասուն Խաչատրյանը, ներկայացրեց գործում եղած ապացույցները, մասնավորապես՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի քննչական փորձարարության վերաբերյալ արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, ամբաստանյալին տարել էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնատները, որտեղից, նրա ասելով, ինքը, հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանը, «վրացիները» կատարել էին մի շարք գողություններ:

Ուշադրության թերեւս արժանի էր այն, որ գողությունները կատարվել են դիմակավորված, սակայն, ըստ այդ արձանագրության, տուժողներն անմիջապես ճանաչել էին Դավիթ Գալստյանին, նաեւ նրա արտաքին տվյալներից, հաղթանդամ լինելուց:
Մի քանի գողությունների ժամանակ, ըստ այս արձանագրության, Դավիթ Գալստյանը թռել էր պատերի վրայից: Պաշտպան Հովիկ Արսենյանը նկատեց, որ գործի նյութերում չկա մի փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, թե արդյոք խումբը՝ «բանդայի» անդամները, ի վիճակի՞ էին թռչել պատերի վրայից, կատարել նշված գողությունները:

Իսկ այն, որ նրանք առանձնատներից գողացել էին նաեւ չհրկիզվող պահարաններ, գործի նյութերում չկար որեւէ տվյալ, թե ինչ են արել այդ պահարանները, որտեղ են թաքցրել ոսկեղենը եւ առանձնապես խոշոր չափերի գումարները:

Հաջորդ դատական նիստին կուսումնասիրվի այս գործի քննության ընթացքում ազատազրկման վայրում մահացած Արման Դալլաքյանի վերաբերյալ լազերային սկավառակը՝ կապված արտաքին դիտման հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Անիծվեք, դիմակավոր վամպիրներ,
    Անիծվեն ձեր զավակները,
    Աշխարհ բերող մայր կոչվողները,
    Կաթը, մեռոնը, հացը,դպրոցը,
    Գենը, երկիրը,դժոխքն ու սևը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30