Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 15/2) այսօրվանից հաճախորդների սպասարկումը ևս կիրականացնի «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Նման մոտեցման շնորհիվ հաճախորդների սպասարկման գործընթացը դարձել է առավել հարմարավետ և արագ:
Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Բացի «Կոմիտաս» մասնաճյուղից, “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատում են նաև բանկի «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը:
Նախատեսվում է, որ մինչև հունիսի վերջ “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաև «Հաղթանակ», «Զվարթնոց», «Տաշիր Կենտրոն», «Ավան» մասնաճյուղերը և բանկի գլխամասային գրասենյակը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:
Յունիբանկ