Մեծ յոթնյակի գագաթաժողովում, որը կայանալու է հունիսի 4-5-ը Բրյուսելում, երկրների ղեկավարները մտադիր են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ուկրաինայում կատարած գործողությունների համար, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները:
Հունիսի 3-ին աղբյուրը հայտնել է, որ հանդիպման մեծ մասը նվիրվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ռուսաստանի հետ հարաբերություններին: Դիվանագետը հրաժարվել է պատասխանել, թե որ գործողությունները Ռուսաստանին կկանգնեցնեն հետևյալ պատժամիջոցների առջև՝ ասելով, որ այդ հարցը պետք է լուծեն երկրների ղեկավարները:
Ի սկզբանե նախատեսված էր գագաթաժողովն անցկացնել Սոչիում՝ Մեծ ութնյակի կազմով, սակայն Ղրիմը Ռուսաստանին միակցելուց հետո, որոշվեց այն տեղափոխել Բրյուսել՝ առանց Ռուսաստանի մասնակցության:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև