Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Այն բարեկեցիկ կյանքը, որ ունեք, Միկոյանի շնորհքն է»

Հունիս 04,2014 15:27

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը: Ինչո՞ւ, որովհետեւ, ըստ նրա. «Միջազգային ատյաններին, երբ ժամանակին հարցում էին անում՝ խորհրդային դեմքերի մասին, բոլորը Միկոյանի անունն էին տալիս: Բացի այդ, երբ Խորհրդային միության փլուզումից հետո որոշվեց, որ ժողովուրդն իրավունք ունի ապրել, այն բարեկեցիկ կյանքը, որ ունեք, դա Միկոյանի շնորհքն է: Այս երկու առումով, նա արժանի է պատվի»:

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Ադիբեկյանի փաստարկները լսելուց հետո Անահիտ Բախշյանը հեգնեց. «Վաաայ, չունենայինք էդ բարեկեցիկ կյանքը»:
Պարոն Ադիբեկյանն էլ շարունակեց. «Երբ զբոսաշրջիկները գալիս են ու հարցնում՝ ում եք տվել աշխարհին, մենք միայն չասենք Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, մենք ասենք նաեւ Անաստաս Միկոյան»:

Տիկին Բախշյանն էլ հակադարձեց՝ Միկոյանի անվան դպրոց կա, Դավիթաշենում էլ՝ փողոց ու էլի արձաններ, հերիք չէ՞. «Քի՞չ է, թող տանեն Մոսկվայում դնեն: Խորհրդային միությունն էլ չկա այսօր, որի համար նա ծառայել է»:

Սոցիոլոգն էլ պնդեց իր կարծիքը, թե որպես զբոսաշրջության կենտրոն, մեր երկրում պետք է լինեն դեմքեր, հուշարձաններ, որոնք մարդկանց նորագույն պատմությունը ներկայացնեն:

Ասուլիսին ուշացումով միացած ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ էր կողմ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, բայց մի քիչ հեռվից եկավ բացատրելու, թե ինչու: Նա նախ սկսեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի գովքն անելով, թե վերջինիս շնորհքով է, որ մանկապարտեզները դարձան անվճար, ապա հիշեց վերջին տարիների քաղաքական սպանությունները ու զարմացած հարցրեց՝ ում էին դրանք պետք, ապա հարցրեց՝ ինչու դրանցով չենք զբաղվում, հետո կոնկրետացավ. «Չեմ արդարացնում ոչ մի բան, բայց նա 20-րդ դարի հզոր քաղաքական գործիչների հնգյակի մեջ է, նրա որդին 19 տարեկանում պաշտոնյա էր, մյուս որդին Խորհրդային միության հերոս է: Նրա կինը, որ մահացել էր, ինքը աշխարհն էր փրկում, չեկավ թաղմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Պ-րն Ադիբեկյան,Հ.Թումանյանն էլ կին ուներ նա էլ փոքր անհատ չէր,աշխարհին լուլս զավակներ էր տվել ,որոնց կործանման գործում,ու նաեվ այսօյայան րվա Հայաստանի սահմանների գծման գործում հանրահայտ ուժին ծառայած ու նաեվ այն իր ազգի շահերից վեր դասած Մմիկոյան-հարմարյանները մեղսակից են,եթե ոչ ավելին;Ձեր ասած միջազգային ատյանները ժամանակին ավելի քաջատեղյակ էին Պողոս Նուբարի գործունեությանը,համարում էին դարի ազդեցիկ գործիչ,որի կողքին միկոյանները աշակերտ կարող էին լինել,բայց այսօր պատկառազդու Պողոս Նուբարի,Եգիպտոսի վարչապետի մասին մենք չենք խոսում,արձան կանգնեցնելու հարց չենք բարձրացնում,ինչու՞…Մի պարզ պատճառով – նա 3-րդ հռոմի շահերը չի սպասարկել,նա ծառայել է իր ժողովրդին,եվ -օգնել նրանց,ովքեր օգնել են իր ժողովրդին;Սա է չափորոշիչը;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30