Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի կարծիքով՝ Միկոյանը կանխել է 3-րդ Համաշխարհայինն ու 600 հազար հայերի հնարավոր զոհերը (Տեսանյութ) 

Հունիս 04,2014 15:21

Երեւանի քաղաքապետը վստահ է, որ եթե արխիվները փորփրեն, ապա շատ-շատ մարդկանց մասին շատ բաներ կպարզեն

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»,-այսպես արձագանքեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե` կարծիքներ են հնչում, որ ՀՀ նախկին վարչապետը` քաղաքապետի հայրը` Անդրանիկ Մարգարյանը Միկոյանի արձանը տեղադրելուն դեմ կլիներ:

Մինչ այս պատասխանը, Տարոն Մարգարյանն ասաց, որ ինքը որպես քաղաքապետ, պարտավոր էր Երեւանի ավագանու ընթացակարգով այդ հարցը ընդգրկել մշակույթի հանձնաժողովի օրակարգում:

Հարցին` անկախ հանձնաժողովի որոշումից, պե՞տք է նաեւ քաղաքացիների կարծիքը հաշվի առնել, քաղաքապետն ասաց, որ դա այն հարցը չէ, որ դրվի լայն քննարկման. «Ընդամենը մի հատ կիսանդրի ենք տեղադրելու: Իմ կարծիքով հասարակական ընդվզմանը որոշ ուժեր են դրդում, երբ մեր քաղաքացիներին հարցնենք, ոչ մեկին էլ չի հետաքրքրում»:

Aravot.am-ը պարոն Մարգարյանին խնդրեց մի հիշարժան, բարի ու հայանպաստ դրվագ հիշել Անաստաս Միկոյանի կենսագրությունից, ինչին ի պատասխան, Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ 3-րդ Համաշխարհային պատերազմը հենց Անաստաս Միկոյանն է կանխել. «Ու ոնց որ 600 հազար հայ զոհվեց 41 թվականի պատերազմին, շատ հնարավոր էր էն ժամանակ էլ էդքան հայ զոհվեր»:

Mikoyan

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքապետն այն մասին, որ Միկոյանը միջնորդել-խնդրել է գնդակահարել 700 հայերի, որպես հակասովետական տարրեր, պարոն Մարգարյանն ասաց. «Գիտեք, դա պատմաբաններն են ասում, ես նման փաստաթղթեր չեմ տեսել, էդ փաստաթղթերը, երբ ասում են փաստաթուղթ կա, որեւիցե օր այդ փաստաթուղթը ցույց չտվեցին: Ես չէի ուզենա շատ արխիվներում փորձենք ման գալ այլ մարդկանց մասին, շատ այլ մարդկանց մասին կարող ենք փաստեր ունենալ, որոնց մենք մեծարում ենք մինչեւ օրս»:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է արխիվային մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Անաստաս Միկոյանը խնդրում է Ստալինին գնդակահարել 700 հակասովետական հայերի:

Մանրամասն`  տեսանյութում

 

 

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե որքանով է նպատակահարմար մեծ գումարներ ծախսել նստարանների եւ աղբամանների համար, Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ դրանց ձեռք բերման համար մրցույթ են հայտարարում:

Նշենք, որ մեկ նստարանի համար պետբյուջեից ծախսվել է մոտ 165 հազար դրամ, իսկ աղբամանի համար` 7 հազար: Մեր այն հարցին, արդյոք ավելի էժան գնումներ կատարելը հնարավո՞ր չէ, քաղաքապետն ասաց, որ պետգնումների պահանջին են հետեւում եւ մրցույթի մասնակիցների առաջարկած գներն են դրանք:

Մեր մյուս հարցին էլ, թե օրինակ ո՞ր ընկերություններն են մասնակցել ու ինչ գնային առաջարկ են արել, քաղաքապետն ասաց, որ չի հիշում ընկերությունների անունները, իսկ նստարաններից երեւանցիները շատ գոհ են, աղբամաններն էլ` անհրաժեշտություն են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30