Հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն