Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի նախագահ. «Ստատուս քվոն իսկապես մի տարբերակ չէ, եւ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն»

Հունիս 04,2014 13:57

«Ստատուս քվոն իսկապես մի տարբերակ չէ, եւ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն»,- այսօր կայացած ճեպազրույցում անդրադառնալով ԼՂՀ խնդրի կարգավորման հեռանկարներին, հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:

Բանախոսն ասաց, որ իրենք փորձելու են ամրապնդել զինադադարի ռեժիմը, խրախուսել չիրականացվող միջադեպերի հետախուզման առաջարկը, որ հնչեց, արժանացավ հավանության, բայց այդպես էլ անկատար մնաց: Իբրեւ ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, Շվեյցարիան խրախուսելու է նաեւ երկխոսության ճանապարհով ԼՂՀ հարցի հանգուցալուծման հասնելը: Այս համատեքստում, պարոն Դիդիե Բուրկհալտերը կարեւորեց եւ ողջունեց Ֆրանսիայի նախագահի կողմից հնչած առաջարկը`Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ: Շվեյցարիայի նախագահը գտնում է, որ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի սկիզբ, որը կբերի հաշտեցման: «Մենք գիտեք, որ դա դժվար է, բայց ջանալու ենք առաջընթացի հասնել մադրիդյան սկզբունքների շուրջ»,- ասաց նա: Բանախոսն ասաց նաեւ, որ իրենք գնահատում են խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերն ու կարեւորություն են տալիս գործընթացի շարունակականությանը: Ցավում են այս ընթացքում եղած բազմաթիվ զոհերի եւ մարդկային կորուստների համար:
Շվեյցարիան պատրաստ է իր միջնորդական ջանքերն օգտագործել նաեւ ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանի ավարտից հետո, եթե դրա կարիքը լինի:

Կարեւորելով Շվեյցարիայի ազնիվ միջնորդի բարի համբավը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում ինքը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը`օր առաջ խնդրի խաղաղ լուծումը գտնելու մասով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ռազմական ուղով խնդիրը չի կարող լուծվել, դա ավելի է բարդացնելու հարցը: Նա նկատեց, որ ուժի կիրառման սպառնալիքը եւ հրադադարի խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին:
ՀՀ նախագահը կարեւորեց նաեւ ԼՂՀ ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսեւորումը: Նա հիշեցրեց, որ արցախյան պատերազմը ազգային-ազատագրական շարժման արդյունք էր ու ասաց, որ չի կարող լինել լուծում, եթե հաշվի չառնվի այս հանգամանքը: «Բոլոր գործընթացներում պետք է հաշվի առնել ԼՂՀ ժողովրդի կարծիքը»,-ասաց Սերժ Սարգսյանը`հավելելով, որ հարցի կարգավորման ամենաարդյունավետ հարթակը Մինսկի խումբն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30