Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոսպիտալում կաշառքի դիմաց զինվորին պահելու գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև զինվորին. «Փաստինֆո»

Հունիս 04,2014 13:51

Ժամկետային զինծառայողին մինչև զորացրվելը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում կաշառքի դիմաց պահելու գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքայինին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4 մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով): «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Զինվորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Նշենք նաև, որ գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել զինվորի մորը՝ կաշառք տվողին՝ Մ. Ա.-ին, և միջնորդ հանդիսացած Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի նախկին պետ Ա.Մ.-ին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30