Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողների կողմից ամենաշատ բողոք ստացած ընկերությունները քննարկմանը չներկայացան

Հունիս 04,2014 13:47

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, այսօր տեղի ունեցած «Ոչ պարենային ապրանքների փոխանակման եւ վերադարձի խնդրի կարգավորման» վերաբերյալ քննարկման ժամանակ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ապրանքի վերադարձի եւ փոխանակման խնդրի հետ կապված Հայաստանում առկա են դեռեւս պրոբլեմներ: «Օրենքը սահմանում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել պատշաճ եւ ոչ պատշաճ որակի ապրանքներ: Սակայն խանութներում մենք տեսնում ենք, որ փակցված են հայտարարություններ՝ «գնված ապրանքը չի փոխանակվում» կամ «ետ չի վերադարձվում»: Խնդիրը շտկելու համար աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ ահազանգները եւ բողոքները սպառողների կողմից շատանում են»: Պրն Պիպոյանի պնդմամբ՝ այս պարագայում վերահսկողություն պետք է ձեռնարկել թե՛ հանրային մարմինների կողմից եւ թե՛ պետական մարմինների կողմից:

sparoxner-1

Պրն Պիպոյանը մեզ ասաց, որ քննարկմանը հրավիրված էին խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, սակայն ամենախնդրահարույց ոլորտների ներկայացուցիչները այդպես էլ չեկան քննարկմանը: Պրն Պիպոյանը հայտնեց, որ խնդրահարույց ոլորտների շարքին են պատկանում կոշիկի արտադրության եւ ջեռուցման համակարգերի ոլորտները.
«389 բնակարանում իրականացրել ենք հարցում, որոնցից 280-ում մեզ հայտնել են, որ կոշիկի հետ կապված խնդիրներ ունեն, դժգոհել են, ցանկացել են փոխել կոշիկը:

Ջեռուցման համակարգերի հետ կապված բողոքները կապված են թե՛ կաթսաների աշխատանքի թե՛ դրանց տեղադրման հետ: Այս աշխատանքների ընթացքում բնակարաններին լուրջ վնաս է հասցվում: Այս երկու ոլորտների ներկայացուցիչներն այդպես էլ այսօր չներկայացան»: Պրն Պիպոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ. «Սպառողների մոտ մեծամասամբ բողոքներ են հնչել «Կոշիկի աշխարհ» եւ «Բալդի» խանութների արտադրանքի վերաբերյալ եւ «Իդեալ» եւ «Նոր Տուն» խանութների վերաբերյալ: Նրանց ներկայացուցիչները հրավիրված էին, բայց չկային քննարկմանը»:

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված որոշ ձեռքբերումներ կան տեսչության կողմից. « Էկոնոմիկայի նախարարությունը 3 ամիս պարբերականությամբ հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպում է հանդիպումներ: Սպառողները վստահում են հ/կ-ներին, իրենց բողոքները հասարակական կազմակերպություններին են ներկայացնում, մենք վերցնում ենք այդ բողոքները, իրականացնում ենք ուսումնասիրություններ եւ հանդիպումներին ներկայացնում ենք հաշվետվություն աշխատանքների վերաբերյալ»: Պրն Խալիկյանի ներկայացմամբ՝ սպառողների կողմից բողոքները հագուստի, կոշիկի եւ խաղալիքների ոլորտների վերաբերյալ են:
«Ոչ պարենային ապրանքների փոխանակման եւ վերադարձի խնդրի կարգավորման» քննարկմանը հրավիրված էին սպառողների շահերի պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, բիզնեսի շահերը պաշտպանող հ/կ-ներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ: Պրն Պիպոյանը տեղեկացրեց, որ նպատակը՝ ամբողջական դաշտի հետ կապված այնպիսի մեխանիզմների մշակումն է, որի դեպքում թե՛ սպառողը պաշտպանված կլինի եւ թե՛ բիզնես միջավայրի զարգացման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30