Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպուկահարը կարող է կրակել հեռախոսով. Հայկական բանակը զինվելու է նոր համակարգերով

Հունիս 04,2014 13:02

Այսօր «Բլից ինֆո» ակումբում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց, թե ինչ նոր տեխնոլոգիական նվաճումներ ունենք, որոնք կարող ենք օգտագործել՝ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հայտնաբերման եւ կանխման համար:

Նրա խոսքերով՝ «Պատերազմը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ունենալ սեփական ռազմարդյունաբերություն: Այսօր մենք ՀՀ-ում ունենք 500 ընկերություն, որոնք տեխնոլոգիական ոլորտում աշխարհին նոր լուծումներ են առաջարկում: Ունենք մոտ 70 ընկերություն, որոնց լուծումները պետք է կիրառվեն ՀՀ-ի պաշտպանության ապահովման նպատակով: Այդ լուծումների սպեկտորը, որը կարող է կիրառվել, բավականին լայն է: Թե ՊՆ-ն ինչ կվերցնի, դա արդեն իրենց գործն է, բայց մենք ունենք հետեւյալը: Չեմ ուզում խոսել այն մասին, թե բանակում հիմա ինչ է ներդրվում: Հիմնական օգուտը, որ ծրագրավորման ոլորտը կարող է տալ՝ զինամթերքի, զորքերի շարքը կառավարող ծրագիրն է: Ձեռնարկության ռեսուրսների կառավարում է դա: Ձեռնարկության մեջ ապրանքային հոսքերը, մարդկային հոսքերը, կադրերի, հաշվապահական կառավարումը այս ամբողջ խնդիրների կոմպլեքսը կարելի է տեղափոխել ռազմական ոլորտ, որը կբերի շատ լուրջ ֆինանսական տնտեսումներ, արդյունավետությունը կբարձրացնի: Սրան պետք է գումարենք նաեւ անվտանգ կապի միջոցներ գտնելու ճանապարհը: Ինտելեկտուալ համակարգեր կան, էքսպերտային համակարգեր,որոնք որոշում ընդունելը կարող են հեշտացնել»:

Ինչ վերաբերում է սահմանային հենակետերում անվտանգության խնդիրն ապահովելուն, ըստ Կարեն Վարդանյանի, ունենք լուծումներ, որոնք կարող են կիրառվել օպտիկական, ինֆրակարմիր տիրույթում, ռադիոտիրույթում, ձայնային տիրույթում, որ մոնիտորինգ անենք հակառակորդի հատվածը, որ ավտոմատ կարողանանք նկատել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում եւ ահազանգենք, որ մեր զինվորն իմանա, որ այդ հատվածում շարժ է նկատվել, ինչ շարժ է՝ մարդ է, շուն է, ինչ է. «Երկրորդ համակարգը այն է, որ հնարավոր է ավտոմատ տեղեկացնել ինքնակառավարվող կրակակետերի, որոնք կարող են տրամադրված կոորդինատով հակառակորդի ոչնչացնել, դա կարող է լինել նռնակակետ: Այն ավտոմատ կարող է շատ արագ ոչնչացնել վտանգավոր կետը»;
Այսօր դիպուկահարի պատրաստելը մի քանի հարյուր հազար դոլարի ծախս է: Դրա համար հայ մասնագետները ստեղծել են կա հեռավոր կետից կառավարվող սարք. «Այս դեպքում դիպուկահար զինվորին հեռացնում ենք զենքից: Նա երբ լարված չի, չկա իրեն կրակելու հավանականությունը, բնության ճնշումը, նա շատ հեռավոր կետից կարող է խփել նույնիսկ մետաղադրամի՝ պլանշետով կամ ձեռքի հեռախոսով: Ավտոմատ քամու հաշվարկ է անում, կրակում է: Արդյունքում ստանում ենք մեծ քանակությամբ դիպուկահարի ճշտությամբ մարդիկ»:

Հարցին՝ Ադրբեջանը չունի՞ այդ ամենը՝ Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Մեր տարբերությունը հետեւյալն է՝ հակառակորդն ունի փող, կարող է նմանատիպ համակարգեր գնել, մենք ունենք մտավոր կարողություն, կարողանում ենք այդ համակարգերը սարքել: Հետո մեր զինվորներն ավելին քթածակով են, հեշտ է սովորեցնել նմանատիպ համակարգերից օգտվել: Մենք կարող ենք այդ ուղղությամբ գնալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30