Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ-ում պատին 3 մեխ էին մեխում, Հովիկ Աբրահամյանն էլ հավաք է անում

Հունիս 04,2014 12:28

«Հովիկ Աբրահամյանը շատ խելացի PR քաղաքականություն է վարում: Խորհրդային միության ժամանակ կար ընդունված 2 այսպիսի կարգ: Մեկը կոչվում էր չինովնիկական կարգ: Նամակը, որը գալիս էր չինովիկին, պատին 3 մեխ կար, վերցնում էր նամակը, կախում էր առաջին մեխի վրա ու մոռանում էր դրա մասին: Հենց զանգ էր գալիս, սկսում էր պետը հետաքրքրվել նամակով, հանում էր նամակը, կախում էր երկրորդ մեխից: Հենց կանչում էին, ասում էին՝ նամակը վերցրու արի, նամակը տանում մակագրում էր, բերում կախում էր երրորդ մեխից: Եկավ Բրեժնեւի չինովնիկական կարգը՝ հենց մի բան չէր ուզում լուծել, հանձնաժողով էր ստեղծում: Ես մի անգամ հաշվել եմ, բրեժնեւյան կառավարման ընթացքում 7848 հանձնաժողով էր ստեղծվել, որը չի աշխատել: Հիմա Հովիկ Աբրահամյանն էլ հավաքներ է անում: Ի՞նչ վատ բան է անում»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չինովնիկական այս կարգերի մասին պատմեց՝ ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե ինչպե՞ս կգնահատի Հովիկ Աբրահամյանի հավաքը՝ գործարարների հետ:

Արամ Կարապետյանի խոսքերով՝ գործարարները անգիր գիտեն՝ ուզում է վարչապետը բոլորին հավաքի, ուզում է «հատ-հատ կանչի», ուզում է, հարիսա ուտեն միասին, մեկ է բան չի փոխվելու. «Հիմքը համակարգի փոփոխությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30