Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան. «Էդ ով է ասել, որ պետք է միայն իշխանություններից պահանջել» (Տեսանյութ)

Հունիս 04,2014 12:25

Ճարտարապետ, Երեւան քաղաքի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն այսօր «Ֆորում» ակումբում անդրադարձավ մշակութային ինտրիգներին ու ՀՀ առօրյային:

Նրա համոզմամբ, Հայաստանն այսօր ավելի լավ վիճակում է, քան շատ այլ երկրներ. «Մենք դեռ բարվոք վիճակում ենք, Ուկրաինան նավահանգիստ ունի, կողքը եվրոպական երկրներ, բայց հիմա իրար կոտորում են…էն օրը երեխաները Ազատության հրապարակում նկարում էին, իսկ մի խումբ երիտասարդներ խոսում էին այն մասին, որ Հայաստանին Մայդան ա պետք, մտածում եմ՝ գիժ են, ուղեղ ունե՞ն, ախր էդ Մայդանի քառորդ մասն էլ մեզ մոտ լինի, կորած ենք: Էն ինչ-որ Տիգրանը (Մեծը-Գ.Հ) թողեց, մեզ մնում էր պահել, իսկ ինչ արեցինք…ախր հետ չենք նայում: Այսօր ոնց որ սկսնակ, անփորձ ժողովուրդ լինենք, ոնց որ էդ ճանապարհը չենք անցել: Հիմա ի՞նչ ունենք մշակույթում եւ մնացած ոլորտում, համարում եմ բնական»:

Իգիթյանը նեղսրտում է. «Ես այս ֆանտաստիկ քաղաքում մեծացած ձեւավորված մարդ եմ, երեւանցի, բայց այսօր բաներ ես տեսնում, որ չեն կարող լինել երեւանյան առօրյայում: Էն օրը Թումանյան փողոցում «Անուշ» գաստրոնոմի մոտ մայթը հերիք չի նեղացրել են, մի հատ էլ պաղպաղակ վաճառելու սարք են դրել, մի 25 տարեկան տղա էլ պաղպաղակն առել է ու էդ նեղ տեղում կանգնել: Ասում եմ՝ չես զգո՞ւմ որ ճանապարհը փակել ես, լիզելով ասում ա՝ «զգըմ եմ», ուզում եմ հասկանալ՝ հայ ա՞ դա, ասում եմ անզգա՞մ ես, չի շարժվում, ասում եմ անասուն ե՞ս՝ մի քիչ վիրավորվեց… Շարունակությունը չեմ պատմի, իր համար վատ ավարտվեց: Ամբողջ գիշեր մտածեցի այդ մասին…Եթե 25 տարեկան տղան չի զգում այն ստատուսը, որ ինքը մայրաքաղաքի բնակիչ է, էլ ինչ ասեմ»:

Անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի հետ կապված իրարանցմանը, Իգիթյանը նշեց. «Ես նայում եմ Միկոյանին որպես երեւույթ, Միկոյանը համամարդկային աստիճանի քաղաքական գործիչ է, մի մարդ, որի կինը մահացել էր, իսկ ինքը համաշխարհային պատերազմը կասեցնելով էր զբաղված, պետական գործիչ էր, որը բեռ էր կրում, մազ էր մնում, որ ջրածնային պատերազմը սկսվի, բայց չեղավ»:

Իգիթյանն ամփոփելով խոսքը, խոսելով շատ երեւույթների դեմ բարձրացած դժգոհությունից, կարծիք հայտնեց. «Շատ հարցերում ժողովուրդը тормоз չունի, ինչ վերաբերում է իշխանություններին, նրանք էլ մեզ պես հայեր են: Էդ ո՞վ է ասել, որ պետք է միայն իշխանություններից պահանջել…Քսան տարեկան պետություն ենք, անընդհատ ցնցվում ենք, սենց պետություն կկառուցե՞ն…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30