Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեսպանները վարչապետին բողոքել են նախարարներից

Հունիս 04,2014 12:16

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանները բողոքել են Հովիկ Աբրահամյանին, որ Հայաստանի նախարարները դեսպանների ներկայացրած ներդրումային ծրագրերը ուշադրության չեն արժանացնում: Այսօր այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ասաց, որ օրերս դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանք դժգոհել են կոնկրետ նախարարներից: Իսկ թե ո՞ր նախարարներից, վարչապետը անուններ չտվեց:

Հ. Աբրահամյանի խոսքերով՝ դեսպանների աշխատանքի բաղադրիչ մաս պետք է լինի տարբեր երկրներից Հայաստան ներդրումների ներգրավումը. «Դեսպաններն ասել են, որ իրենց առաջարկությունները պատշաճ ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից: Իսկ եթե արժանանում են, դեսպաններն այդ մասին տեղեկացված չեն լինում: Դեսպաններն ասում են, որ չեն ստանում ներդրումային առաջարկություններ նախարարություններից: Դեսպանները եթե հանդիպում են ներդրողներին, պետք է ունենան ծրագրեր: Համապատասխան նախարարները պետք է մտածեն դեսպաններին լիարժեք ներդրումային ծրագրեր տրամադրելու մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30