Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Ինչ է, Ալիեւի եւ Նազարբաեւի ջրաղացին են ջուր լցնո՞ւմ՝ անընդհատ դա քննարկելով». «Ժողովուրդ»

Հունիս 04,2014 11:21

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հարցազրույցը

– Պարոն Ավետիսյան, ՀՀԿ-ում արդեն սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելն ու այնուհետեւ արդարանալը։ Այժմ էլ Ս. Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ-ն ՄՄ է մտնելու առանց Արցախի, այն դեպքում, երբ բոլոր ՀՀԿ-ականներն ամիսներ շարունակ դա բացառում էին։ Ինչո՞ւ։

– Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հայաստան, մտնելու է Եվրասիական միություն, եւ բնական է, որ այսօր ոչ ոք չի ասում, թե Արցախը՝ որպես առանձին պետություն, մտնելու է այդտեղ։ Մենք ինչ հարաբերություններ ունենք Արցախի հետ, այդ հարաբերություններն էլ մնում են։ Հետագայում եթե հաջողվի, որ Արցախը դառնա ճանաչված պետություն, այդ ժամանակ երեւի ինքն էլ կմտնի, ի՞նչ է պատահել։

– Բայց ՀՀԿ-ականներդ՝ ամենաբարձր մակարդակներով, ընդհուպ ԱԺ նախագահ եւ վարչապետ, մեկ անգամ չէ, որ վստահեցրել եք, թե Հայաստանն ու Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածք են, հետեւաբար՝ եթե Հայաստանը մտնում է մի մաքսային գոտի, դա ավտոմատ կերպով պետք է տարածվի նաեւ Ղարաբաղի վրա։ Այժմ ինչո՞ւ եք փոշմանել ու հակառակն ասում։

– Իսկ մենք ինչու ենք տնտեսական միավորման խնդիրները փորձում քաղաքականացնել՝ Եվրասիական միությունը տնտեսական միավորում է ու մենք այսօր Արցախի հետ բոլոր հարաբերություններն ունենք։

– Նման անակնկալ հայտարարությանը կարող է հաջորդել այն, որ ՀՀ-ի ու Արցախի սահմանի վրա մաքսակետ դրվի։ Այդ հարցը անհանգստացնում է նաեւ արցախցիներին։ Դա էլ եք բացառո՞ւմ։

– Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերը քննարկվել են, ու երեւի, եթե խնդիր առաջանա՝ քննարկվելու են, բոլորը շատ լավ գիտեն, որ նման բան չի կարող լինել։ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է ու ինքն իրավունք ունի որոշում կայացնել։ Չեմ հասկանում, թե ինչի համար եք խառնվել իրար, ինչ է, Ալիեւի եւ Նազարբաեւի ջրաղացին են ջուր լցնո՞ւմ՝ անընդհատ դա քննարկելով։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30