Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը «խայտառակություն» է անվանել Սիրիայում անցկացված ընտրությունները. «Ամերիկայի Ձայն»

Հունիս 04,2014 11:09

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը «խայտառակություն» է անվանել Սիրիայում երեքշաբթի օրն անցկացված նախագահական ընտրությունները՝ շեշտելով, որ այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ «այսօր չկա ավելի շատ վստահություն, քան եղել է նախորդ օրը»:

«Իրականությունից կտրված և քաղաքական մասնակցությունից զուրկ՝ Ասադի վարչակարգի կողմից կազմակերպված ընտրությունները շարունակում են բռնությունների միջոցով ճնշման ընտանեկան 40-ամյա ավանդույթը, որի սովորույթների համաձայն դաժանաբար ջախջախվում է քաղաքական այլախոհությունը և չեն իրականացվում սիրիայի ժողովրդի խաղաղության և բարգավաճման հասնելու ձգտումները», – մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը:

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին երեքշաբթի օրն ասել էր, թե երկրում անցկացված նախագահական ընտրությունները «վերականգնման ուղու վրա են կանգնեցրել երկիրը»:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30