Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես ինչու հանկարծ «հրաշալի քառյակը» որոշեց, որ հոգնել է. «Հրապարակ»

Հունիս 04,2014 10:41

Նախապես, կարծեմ, հայտարարվել էր, որ 10 կետանոց պահանջագիր են ուզում ներկայացնել կառավարությանը։ Խոսքը քառյակի հայտարարության մասին է, ներողություն՝ հրաշալի քառյակի։ Նախապես, եթե չենք սխալվում, քառյակը մտադիր էլ չէր ամռանն արձակուրդ գնալ։ Տեսնես ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ հոգնել են։ Գուցե ուզում են միանգամից քաղաքական աշո՞ւն անել, կամ հանրահավաքի աշնանայի՞նն է լավը, ո՞վ իմանա։

Փաստորեն պիտի խնդրենք, որ գոնե մինչեւ հունիսի վերջ քառյակը հերթապահության կարգով մի քանի հոգու իր կազմից թողնի Երեւանում։ Բանն այն է, որ ընթացիկ ամսվա 15-ից մինչեւ հուլիսի 1-ը կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ մեր երկրում, որտեղ այդ ուժերով ներկայացվում է բուն ընդդիմությունը։ Բա մեկը չլինի՞, որ հերթապահ կարգով արձագանքի։

Հեռավոր ամսաթվերով հանրահավաքներ նշանակելը ՀԱԿ-ից է գալիս։ Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է։ Բայց նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպիսի ժամկետ չի նշել՝ 4 ամիս։ Դա մոտ կես տարի է եւ նշանակում է, որ կես տարի կառավարությունը 12 հարցի պատասխան է տալու։ Իրոք որ տպավորիչ է։

Սակայն ամենատպավորիչն այն է, որ քառյակը հարկ չի համարել անդրադառնալու արտաքին քաղաքական հարցերի՝ ոչ նիստում, ոչ էլ իր հարցաշարում։ Եվ դա այն դեպքում, որ առնվազն ԱՊՀ շրջանակներում մեզ լիքը տհաճություններ են պատճառել Լուկաշենկոյից մինչեւ Նազարբաեւ, Նազարբաեւից մինչեւ Պուտին, Պուտինից մինչեւ ռուսական լրատվամիջոցներ, որ սկսել են Հայաստանին մեղադրել Աստանայում տեղի ունեցած սկանդալի մեջ։ Մարդիկ սեւով սպիտակի վրա գրել են, որ եթե Հովիկ Աբրահամյանը եւ Էդուարդ Շարմազանովը չհայտարարեին, որ Հայաստանն ու Արցախը մեկ տնտեսական տարածք են, ամեն ինչ հարթ կընթանար, եւ Ալիեւի նամակն էլ մեջտեղ չէր գա։
Հովիկ Աբրահամյանը ճիշտ է արել, իհարկե, որ նման բան է հայտարարել։ Մենք դա չենք վիճարկում, բայց անհասկանալի է, թե ուր է քառյակի արձագանքը Հովիկ Աբրահամյանի այդ հայտարարությանը։ Հնարավոր չէ՞ր 13 կետ գրել պահանջագրի մեջ եւ, ներառելով Աստանայի անցուդարձը, կառավարությունից պահանջել ոչ մի քայլ չնահանջել, չընկրկել Ալիեւի նամակի առաջ, ու եթե պետք է, ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու գնով աշխարհին ապացուցել, որ Արցախը Հայաստան է։ Չեն արել, ինչը երկու բացատրություն կարող է ունենալ։ Առաջին՝ չեն ֆայմել եւ երկրորդ՝ ՀՀ իշխանությունների հետ հստակ պայմանավորվածություն կա:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30