Քաղաքապետի առաջին տեղակալ, տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Վահե Նիկոյանը երեկ տարակուսեց, որ իրենք թեեւ հայտարարություն են տեղադրել, որ տարբեր ՀԿ-ներ առաջարկներ ներկայացնեն սակագնի վրա ազդող «պարամետրերի» հետ կապված, սակայն ոչ մի արձագանք չկա։ «Փորձագետների հաշվարկներից հետո ես հայտարարեցի՝ ով ինչ առաջարկություններ ունի կամ համամիտ չէ, կամ այլ առաջարկներ ունի, թող ներկայացնի հանձնաժողով, որ քննարկենք եւ վերջնական արդյունավետ սակագին ձեւավորենք։ Մեր հանձնաժողովից մի քանի առաջարկներ ներկայացվել են, որի վրա աշխատում ենք, որ հաջորդ նիստին ներկայացնենք, բայց հասարակությունից չունենք։ Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանին դիմեցինք, որ առաջարկներ անեն, բայց, բացի մեր հանձնաժողովից, այլ առաջարկներ չկան»։
… Հանձնաժողովը սակագինը սահմանելուց հետո պետք է ձեռնամուխ լինի սոցիալական տարբեր խմբերի համար հատուկ սակագնի մշակմանը, ինչը նշանակում է, որ Երեւանի ներքաղաքային ուղեվարձի նոր սակագինը հայտնի կլինի աշնանը։ Սակագինը նաեւ պետք է դրվի հանրային քննարկման:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև