Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճին զուգահեռ նվազում է ՀՀ բնակչության թիվը․ «Ժողովուրդ»

Հունիս 04,2014 10:11

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության՝ մայիսի 29-ի նիստին Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ղեկավար Ստեփան Մնացականյանի զեկույցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց` «Սրտաճմլիկ բառեր եք ասում»: Թեեւ վարչապետի խոսքը վերաբերում էր նիստի օրակարգին, բայց իդեալական համակցմամբ դիպուկ բնորոշում է հայաստանյան իրականության «սրտաճմլիկ» պատկերը` ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների:

Այսպես. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ: Հատկապես շատ են բարձրացել ծառայությունների գները՝ 8.5 տոկոսով, ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները բարձրացել են 7.3 տոկոսով: Իսկ գնաճին զուգահեռ, կրկին ըստ ԱՎԾ-ի՝ նվազում է ՀՀ բնակչության թիվը: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 12 հազար 400 մարդ, այնինչ՝ 2013թ. ապրիլի 1-ին 3մլն 28 հազար էր: Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում մշտական բնակչությունը նվազել է 15,600 մարդով:»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30