Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության փոխնախագահ Ջիմ Բոյսը մտադիր է այս հարցն ամենայն լրջությամբ դնել կազմակերպության գործկոմի առջեւ, եթե պարզվի, որ Քաթարն ընտրվել է գործկոմի անդամներին կաշառելու շնորհիվ:
2010 թվականին կոռուպցիոն մեթոդների մասին տեղեկատվությունը, ըստ որի՝ Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի ղեկավար, քաթարցի Մոհամմեդ Բին Համմամը կիրառել է աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնող երկրի ընտրության ժամանակ, սեփական հետաքննության արդյունքներով տարածել է «Sunday Tines» հանդեսը: Սակայն գործի պաշտոնական հետաքննությունը վարում է ՖԻՖԱ-ի էթիկային կոմիտեի ղեկավար Մայքլ Գարսիան:
Եթե վերջինի հաշվետվությունը ցույց տա, որ 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունը կատարվել է խախտումներով, Ջիմ Բոյսը մտադիր է առանց երկմտելու գործկոմի առջեւ նոր ընտրություն կազմակերպելու առաջարկ դնել:
Բրիտանական մամուլի աղբյուրներով՝ Բին Համմամը ընդհանուր առմամբ $ 5 միլիոն է ծախսել ՖԻՖԱ-ի տարբեր պաշտոնական անձանց կաշառելու վրա, որոնք որոշիչ դերակատարություն են ունեցել Քաթարի թեկնածությանը նախապատվություն տալու գործում:
Ա. Հ.
«Առավոտ» օրաթերթ
03.06.2014