Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կուզենայի վերականգնվեր ուսուցչի պատիվը»

Հունիս 04,2014 13:57

Հայոց պետականության տոնի առթիվ «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեց նաեւ Երեւանի թիվ 164 դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Գրիգորյանը, որը ավելի քան 40 տարի է` աշխատում է հանրակրթության ոլորտում: Տիկին Քնարիկի խոսքով. «Կարծես լավագույն աշակերտի նման ես էլ ստացա իմ բարձր գնահատականը: Չնայած այն պարտավորեցնող է, բայց նաեւ իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է»: Հարցին՝ որեւէ խորհուրդ ունե՞ր իր համար այդ պարգեւը Սարդարապատում ստանալը, ուսուցչուհին պատասխանեց. «Այո, որովհետեւ Սարդարապատի հուշահամալիրը սրբատեղի է ողջ հայության համար: Հատկանշական է, որ այդ սուրբ կամարների տակ պարգեւատրվեցին ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ շատ արժանավոր զավակներ»:

Քնարիկ Գրիգորյանը հավելեց, որ շատ կուզենար վերականգնել ուսուցչի պատվավոր անունը: «Ուսուցիչն այսօր ոտնահարված է, ճնշված, սոցիալապես անապահով, ցածր աշխատավարձով եւ ծով ծանրաբեռնվածությամբ: Մինչդեռ դարեր ի վեր ուսուցիչն է ամուր պահել հայ դպրոցը` ազգի ողնաշարը եւ իր կրթած ու դաստիարակած սաներով աներեր պահել մեր երկրի սահմանները: Մեր շարքերում շատ կան ուսուցիչներ, որոնք իրենց աշխատանքային բնագավառում գալիս են, լույս տալով սպառվում ու գնում` առանց որեւէ գնահատականի արժանանալու: Շատ ուրախ եմ, որ ինձ հետ միասին «Մովսես Խորենացի» պարգեւի արժանացավ եւս ութ վաստակաշատ ուսուցիչ»,- հավելեց մեր զրուցակիցը:

ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30