Կոմիտասի անվան այգու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւի հատվածը քիչ թե շատ բարեկարգ է: Իսկ շարունակություն կազմող հսկայական տարածքը, որտեղ գործել են դելֆինարիումն ու ժամանակավոր կրկեսը, անհիշելի ժամանակներից խնամող ձեռք չի տեսել` վերածվելով ավերակի ու աղբանոցի: «Առավոտի» ֆոտոխցիկը դեռ 2001 թվականին է ֆիքսել այգու հասարակական զուգարանի ողբալի վիճակը: Անցած 13 տարիներին միակ բանը, որ փոխվել է, այն է, որ մուտքի առջեւի աղբն է ավելացել: Իսկ ժամանակին այստեղ գործել են նաեւ մանկական ատրակցիոններ, եւ այգին եղել է հանգստի գոտի:
Լուսանկարները՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2014