ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում հունիսի 3-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, տեղի է ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Վթարի վայրում ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում «Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի աշխատակիցները։ Ճանապարհը բացվելուն պես՝ կտրվի լրացուցիչ հաղորդակցություն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն