Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օֆշորի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով նախնական նիստը հետաձգվեց դեռ չսկսված: Պատասխանող կողմի չներկայանալու պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին:
Պարոն Հայրապետյանը դեռ չի ցանկանում դատական գործից խոսել՝ պնդելով, որ հայցի ձեւակերպմանը լավ ծանոթ չէ, իսկ փաստաբանն էլ խորհուրդ է տալիս չշտապել եւ սպասել դատական նիստի ընթացքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
փայլակ, ոնց ե՞ս, այ քյավառա գյաջի շոֆեռ արծիվ 😀 😀