Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ նախագահական նստավայրի դիմացի հայտնի ցուցարարներ Հեղինե Մակարյանի եւ Աշոտ Խուդոյանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ցուցարար ամուսինները դատարանից պահանջում էին վերացնել ՀՔԾ քննիչի որոշումը՝ իրենց նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին:
Դատարանը անհիմն համարեց ցուցարարների բողոքը: Բայց ինչպես Aravot.am-ին ասաց Հեղինե Մակարյանը իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում ու հասնելու են մինչեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ ըստ Հեղինե Մակարյանի, ոստիկանները իրենց նկատմամբ բռնություններ են կիրառել նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ: Նրա պատմելով, ոստիկանները առավոտյան 6:15-ի սահմաններում իրեն ոտաբոբիկ անկողնուց են հանել, ամուսնուն էլ ծեծելով տարել են Էջմիածին: Իսկ ամուսինները պարբերաբար նախագահական նստավայրի դիմաց են հայտնվում իրենց տան հարցերով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ