Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուղնախարարի պարզաբանումը, թե ինչու է Տավուշում խաղողն էժան մթերվում

Հունիս 03,2014 21:09

Հունիսի 3-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում «Բերդավան» պտղաբուծական կոոպերատիվի նախագահ Վարդան Զուրաբյանը դիմելով գյուղնախարար Սերգո Կարապետյանին` ասաց, որ Տավուշի մարզի  խաղողն աչքի է ընկնում որակական հատկանիշներով, սակայն սահմանային կրակոցների վտանգի տակ աճեցվող խաղողը Արարատյան դաշտի  խաղողի համեմատ  կիլոգրամը 5 դրամ պակաս գնով  է մթերվում:   Զուրաբյանի խոսքերով՝   դա տավուշցու  վրա հոգեբանական վատ ազդեցություն է ունենում, 1991 թվականին Բերդավանում 160 հա խաղողի այգի  է սեփականաշնորհվել, հիմա գյուղում կա մոտ  80 հա խաղողի այգի:

IMG_0144

Գյուղնախարարն  ասաց,որ Արարատյան դաշտավայրում  ձմռան շեմին խաղողի վազերը թաղում են, գարնանը՝ հանում , որ այդ աշխատանքները  խաղողի ինքնարժեքի  21 տոկոսն են  կազմում, Տավուշի մարզում խաղողի վազերը չեն թաղում:  Ս. Կարապետյանը հայտարարեց, որ Արարատյան դաշտում  խաղողի շաքարայնությունն ավելի բարձր է, նաեւ նշելով, որ վերջին տարիներին հանրապետությունում  խաղողի ընդունման գինը տարեկան 5 դրամով աճել է: Վարդան Զուրաբյանն ասաց, որ Տավուշի մարզում  խոնավությունը շատ  է, որի պատճառով վազերի թունաքիմիկատներով  սրսկումներն Արարատյան դաշտի համեմատ  2-ով  ավել են արվում, ինչը հավելյալ ծախս է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30