Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից

Հունիս 03,2014 19:48

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն այս որոշումն ընդունել է հունիսի 3-ին:

Կարինե Մինասյանը էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2010թ. մայիսի 25-ից:

Կարինե Մինասյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական թիմից էր և հասկանալի է` վարչապետի հրաժարականից հետո ևս պետք է ազատվեր աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30