Հունիսի 3-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվեց մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Նիստը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Բերդի տարածաշրջանի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը դիմելով գյուղնախարարին՝ ասաց, որ 2012 եւ 2013 թվականներին Չինչինում կարկտահարություն է եղել, որի պատճառով 2012-ին բերքի 100, իսկ հաջորդ տարի 80 տոկոս կորուստ է եղել: Դարբինյանն ասաց, որ մարզպետարանից եկել են, վնասները ակտավորել, սակայն հարցին ընթացք չի տրվել: Երիտասարդ գյուղապետը հայտարարեց, որ ինքը մի քանի անգամ փորձել է հանդիպել գյուղնախարարին, սակայն չի ստացվել:
Սերգո Կարապետյանը հարցրեց, թե ինչո՞ւ չի ստացվել, իր մոտ չե՞ն թողել: Դարբինյանն ասաց, որ ինքն անձամբ նախարարին մոտեցել է «Օրինաց երկրի» կուսակցական ժողովից հետո: Դա դահլիճում մեծ ծիծաղ առաջացրեց: Սերգո Կարապետյանն էլ կատակով ասաց, որ այդ պատճառով չի ստացվել, հավելեց, որ այդ հարցով առանձին կընդունի գյուղապետին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Իսկ երիտասարդ գյուղապետը չի փորձել այդ հարցի լուծմանը մասնակից դարձնել իր կուսակից ընկեր, նախկին փոխմարզպետ Վ.Վարդապետյանին, թե նա միայն իր ընտանիքի անդամներին վերաբերվող հարցերը լուծելու նպատակով էր նշանակվել այդ պաշտոնին: Ես հարգանքով եմ վերաբերվում Չինչինի գյուղապետին, սակայն պետք է փաստեմ, որ առաջ քաշված հարցերի նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը ՀՀ քաղաքական դաշտի կույրաղիք հանդիսացող ՕԵԿ-ի ոճն է: