Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն ընդունո՞ւմ է նախարարության թերացումը

Հունիս 03,2014 17:57

Օրեր առաջ անցկացվող`սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի քննադատության թիրախում մի քանի անգամ հայտնվեց այն հանգամանքը, թե ԱԺ իրավական ակտերի 60 տոկոսը մինչև այժմ չի համապատասխանեցվել Սահմանադրությանը, ինչը հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարմանը:

Այս հարցում առաջին հերթին մեղավորության սլաքն ուղղվեց արդարադատության նախարարությանը, որպես առաջին պատասխանատու՝ երկրում արդարադատության իրականացման ու օրենքների մշակման հարցում:

Aravot.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց` արդյոք ընդունո՞ւմ է, որ արդարադատության նախարարության կողմից եղել է թերացում: Նախարարը պատասխանեց. «Չեմ լսել պարոն Հարությունյանի հայտարարությունը և ուղղակիորեն մեկնաբանել չեմ կարող: Բայց այն, որ օրենսդրական աշխատանքի մակարդակը պետք է երկրում էականորեն բարելավել, դա բացարձակ ճշմարտություն է: Այո, բնականաբար, արդարադատության նախարարությունն այս հարցում առաջին պատասխանատուներից է: Կարծում եմ, որ մեր առաջնահերթություններից մեկը պիտի լինի արդարադատության նախարարության` որպես հիմնական օրինաստեղծ, գործադիրում գտնվող կառույց, օրենքների համար հիմք հանդիսացող աշխատանքների որակը էականորեն բարձրացնել: Մենք որոշակի ճանապարհ և ուղիներ տեսնում ենք, և մոտ ժամանակներս որոշակի կազմակերպչական գործողություններ կիրականացնենք այդ ուղղությամբ»:

Մեր հստակեցմանը, թե նախարարն ընդունո՞ւմ է արդյոք, որ թերացում եղել է նախարարության կողմից, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ես բառացի ասում եմ այն, ինչ ասում եմ: Օրենսդրական աշխատանքի մակարդակը երկրում չի գտնվում բարձր մակարդակի վրա: Պետք է այնպես անել, որ ամեն ծառայության, պետական ամեն կառուցվածքային միավորի, որ ներգրավված է այս պրոցեսում, դա կառավարությունն է, որտեղ ամենաառանցքային դերակատարությունը արդարադատության նախարարությանն է վերապահված, թե դա ԱԺ-ն է, թե ընդհանրապես բոլոր այն իրավաստեղծ մարմինների գործողությունները, որոնք բացի օրենքներից, նաև այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր են ընդունում, նրանց աշխատանքի որակը բարձրացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30