Հարավային Օսիան կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում ասել է չճանաչված երկրի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
«Հարավային Օսիան լրջորեն քննարկում է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը: Այդ գաղափարը նստած է բոլորիս մեջ: Ապագայում, ինչպես ես արդեն ասել եմ, Հարավային Օսիայի բաժանված ժողովուրդը պետք է լինի միասնական: Այդ պատմական պահը պետք է գա: Մենք այդ ճանապարհի վրա ենք, և Ռուսաստանի կազմի մեջ մտնելը լավ հեռանկարներ ունի այդ հարցում», – ասել է Տիբիլովը՝ նշելով, որ որոշ կուսակցություններ հանդես են գալիս Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու կոչով:
«Սակայն Հարավային Օսիայի ժողովուրդն իր կամքն արդեն արտահայտել է 1992 և 2006թթ. հանրաքվեներով», – շարունակում է նա, – «Մեր խնդիրն է՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հարցը ակտիվորեն բարձրացնելու համար ընտրել ճիշտ պահը»:
Հունիսի 8-ին Հարավային Օսիայում տեղի են ունենալու Խորհրդարանական ընտրություններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ