Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արխիվի տնօրեն. «Միկոյանի մասին արխիվային փաստաթուղթը ո՞նց կարող է անարժանահավատ լինել»

Հունիս 03,2014 17:52

Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ աղմկահարույց եւ իրարամերժ կարծիքներից հետո Երեւանի ավագանու ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները որոշեցին կողմ քվեարկել արձանի տեղադրման առաջարկին եւ չընդունեցին «Բարեւ Երեւան» խմբակցության առաջարկը՝ վերանայելու այդ որոշումը:

Լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Կամո Արեյանը, խոսելով Միկոյանի հակահայկական որոշումների արխիվային փաստաթղթերի մասին, որոնք այս օրերին լայնորեն տարածվել են նաեւ համացանցում, այսպիսի պնդում էր արել. «Արխիվային փաստաթղթերը անցնում են արժանահավատության փորձաքննություն: Այդ փաստերը պետք է լինեին ստուգված»:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը խիստ զարմացած էր պարոն Արեյանի այս հայտարարությունից. «Ես դեմ եմ արձանի տեղադրմանը: Կամո Արեյանի ասածներին տեղյակ եմ: Դա պրոֆեսիոնալի խոսք չէ: Այդ փաստաթղթերը բոլորը արխիվներից են, այնպես որ, թե իրենք ինչ են նկատի ունեցել՝ ինձ համար անընդունելի է: Ես կարդացել եմ դա: Չի կարող պատահի, արխիվային փաստաթուղթը ո՞նց կարող է անարժանահավատ լինի: Նա ասելու համար էր ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Պարոն Վիրաբյանը հավաստիացրեց, որ այդ փաստաթղթերը արտացոլում են իրականությունը եւ պատմական հենքի վրա են. «Նա ինչ-որ բան ասելու համար ասել էր: Թե չէ ինչպե՞ս կարող է արխիվային փաստաթուղթը արժանահավատ չլինել: Թե՞ կարող է Պոլիտբյուրոյի որոշումն անարժանահավատ է»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Կամո Արեյանի, այդ փաստաթղթերը պետք է հետաքննություն անցնեն՝ Ամատունի Վիրաբյանը հակադարձեց. «Այդպիսի բան գոյություն չունի, ի՞նչ հետաքննություն: Վերջում էլ կարող է ասեն՝ Պոլիտբյուրոյի որոշումը չի՞ եղել, որ Հայաստանում գնդակահարվողների թիվը պետք է ավելացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30