Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծննդատանը կռիվ է սկսվել այն պահին, երբ մահացած երեխայի դին դրել են մոր կրծքին (տեսանյութ)

Հունիս 03,2014 17:31

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը արտառոց միջադեպ էր տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Սարգսյանը պատմել էր, որ 22-ամյա Նարինե Ղուկասյանի սկեսրայրը ամենաայլանդակ հայհոյանքներն է հնչեցրել բժիշկների հասցեին, անգամ քաշքշել է տնօրենին, երբ լսել է, որ թոռնիկը մահացած է ծնվել:

Ըստ բժշկի, ծննդկանի մոտ եղել է ներարգանդային ինֆեկցիա: Մինչդեռ, ծննդկան Նարինե Ղուկասյանը պնդում է, որ իր մոտ ոչ մի ինֆեկցիա չի նկատվել, հղիության ընթացքում ինքը ոչ մի խնդիր չի ունեցել, ստուգումներ է անցել պոլիկլինիկայում, ամեն ինչ նորմալ է ընթացել, իսկ ծննդատան բժիշկների այս ախտորոշման մասին լսել է ինտերնետի լուրերից:

Նարինեի պատմելով, մինչ ծննդաբերելը այդ նույն ծննդատան բժիշկները իրեն հիվանդ լինելու մասին կես բառ անգամ չեն նախազգուշացրել, ընդհակառակը հուսադրել են, թե առողջ երեխա կունենաս, որևէ պրոբլեմ չունես: «Ես մի փոքր ցավեր ունեի, ամուսնուս հետ գնացինք ծննդատուն, ասեցին սկսվել է ծննդաբերական պրոցեսը, բայց դեռ ժամանակ կա: Եկանք պատրաստվեցինք, գնացինք ծննդատուն, արդեն ժամը 5-ն էր, իրենց ասելով ամեն ինչ նորմալ, լավ էր, երբ ցավերը ուժեղացան, ասի` ինձ կեսարյան հատում արեք, ասին` քեզ պետք չէ:

Ուշադիր էին, անընդհատ կողքս էին, բայց որպես բժիշկ ոչ մի մասնագիտական օգնություն ցույց չէին տալիս: Ինձ ծնարանի աթոռին էին հանել` առանց օգնություն ցույց տալու ու իրար հետ զրուցում էին, թե Ավստրիական մանկական հիվանդանոցում ինչպես մահացավ ծննդաբերող կինը: Իրենք չէին սպասում, որ էդպես կլինի իմ հետ, մինչև հասկացան ինչ է կատարվում, մինչև բժիշկ Պողոսյանին կանչեցին` էսպես եղավ: Իմ կյանքը բժշկուհի Պողոսյանը փրկեց, եթե նրան չբերեինք գիշերը, ես էլ չէի ապրի», – ասում է Նարինե Ղուկասյանը:


Նարինե Ղուկասյանի սկեսրայրի`Վելիխան Մարտիրոսյանի պնդմամբ էլ, ինքը ծննդատանը ոչ մի հայհոյանք չի հնչեցրել, ճիշտ է` վրդովվել է ու բժիշկներին անպատվել, բայց նման բան իրեն թույլ չի տվել՝ եթե ես մեղավոր էի, թող ոստիկանություն դիմեին, ինձ կարգի հրավիրեին, պատասխանատվության ենթարկեին:

_2147
«Ես ինքս եմ զանգահարել ոստիկանություն, մարդ հրավիրել, խնդրել եմ, որ գան, տեսնեն, որ բժիշկների մասնագիտական ցածր մակարդակի, նորմալ սպասարկում չկատարելու պատճառով երեխա է մահացել, մայրն էլ հազիվ է փրկվել մահանալուց, դրանից հետո մահացած երեխային դրել են մոր կրծքին, ես դրա համար եմ անպատվել: Բայց ես մարդ չեմ ծեծել, փողոցային խոսքեր չեմ հնչեցրել, թող ապացուցեն, որ ես խփել եմ, մի հատ կապտած տեղ կա՞ր տնօրենի վրա: Ես բժշկուհուն, այո , անպատվել եմ, ասել եմ` ստոր արարած, քո երեխան որ լիներ, ինչպե՞ս կվերաբերվեիր, նորից պատրաստ եմ այդ խոսքերը նրան ասելու», -ասաց սկեսրայրը:

Ըստ հարազատների, իրենք մինչև վերջ բողոքելու են, խայտառակելու են այդ բժշկուհուն ու իրավական գնահատական են պահանջելու նրա արարքի համար:

_2150

Նշենք, որ ծննդկանի հարազատների դեմ բողոք է ներկայացրել նաև ծննդատան անձնակազմը, այժմ գործը քննվում է Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում:
Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30