Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1500 աշակերտներ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ թանգարանային էքսկուրսիաների են մասնակցել: Աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը։
Երեխաների հետ Երևան քաղաքի պատմության թանգարան են այցելել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
17-19-րդ դդ. Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան դիտելուց հետո այցելուները էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջել են թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ծանոթացել Երևանի պատմության դրվագներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև