Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը` Եվրասիական միության ստեղծման մարտահրավերների մասին

Հունիս 03,2014 16:58

Հայաստանի` Մաքսային միության անդամակցության մասին սեպտեմբեր 3-ին հնչեցրած հայտարարությունից հետո շարունակ խոսվում է Հայաստանի` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափի հարցի, հետագա համագործակցության ոլորտների, գործընթացի վերանայման մասին: Եվրամիության կողմից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ համագործակցությունը պետք է վերանայել, համաձայնագրի այլ տարբերակներ գտնել : Նաև կարծիքներ հնչեցին, թե Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչպես և ինչ ոլորտներում պետք է լինի համագործակցությունը:

Այս առիթով հունիսի 3-ին «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի մեկնարկի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, թե «ՀՀ-ԵՄ համագործակցությունը վերանայման փուլում է» և մանրամասնեց. «Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը առանձին նախարարությունների հետ, որ համահունչ լինենք այն որոշմանը, որ Հայաստանը իրականացրել է սեպտեմբերի 3-ին: Վերանայման գործընթացը ընթացքի մեջ է, զուգահեռ այլ որոշումների հետ է այն ընթանում, որ ՀՀ-ն հիմա ներգրավված է: Դա վերաբերվում է ոչ միայն կոնկրետ ոլորտների ընտրությանը, այլև ուղիներին: Վերանայման գործընթացին զուգահեռ շարունակում ենք իրականացնել համագործակցության և գործընկերության գործողությունների ծրագիրը: Սա երկարատև գործընթաց է, դա է պատճառը, որ հաճախ կարելի է ասել, թե դրանք չկան, տեսանելի չեն, բայց դա այդպես չէ»:

Տրայան Հրիսթեան ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ն չի կարող ստորագրել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ու մանրամասնեց. «Գործող մանդատի շրջանակներում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը չի կարող առանձնացվել ասոցացման համաձայնագրից, այն հանդիսանում է ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասը»:

Aravot.am-ի հարցին` արդյոք Աստանայում կատարվածը, մասնավորապես Եվրասիական միության հիմնադրամը մարտահրավեր չէ՞ Եվրամիությանը, ԵՄ դեսպանն այսպես արձագանքեց. «Մենք այդ գործընթացի կողմ չենք, խնդրում ենք հարցը տվեք նրանց, ովքեր կողմ են: Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա Եվրամիությունը միշտ հարգել է իր գործընկերների կամքը: Եթե դա ինքնիշխան ընտրություն է, ամենայն հաջողություն իրենց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Հարգելի պ Հрիսթա, որքան գիտեմ, Դուք Ռումինիայից եք, խնդրում եմ, մի օր պատմեք Ձեր երկրի մասին– ԵՄ անդամ դառնալուց հետո: Ես ամեն օր ուշադիր նայում եմ «եվրոնյուս»-ը, ուզում եմ համեմատել, գուցե նրանք չափազանցում են??

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30