Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն «խաղացնում է» ԲՀԿ-ին, Սամվել Ալեքսանյանը` «մուծվում» (Տեսանյութ)

Հունիս 03,2014 16:41

«Ծառուկյանի կուսակցությունը տարիներ շարունակ վարպետորեն օգտագործվել է ռեժիմի կողմից»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այդպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նա վստահեցրեց, թե կապիտալի իշխանությունում, ինչպիսին է Հայաստանում գործող համակարգը, բևեռ ստեղծվել չի կարող:

ԲՀԿ-ի «դերը» Մանվել Սարգսյանն այսպես է բնութագրում. «Եթե իշխանություն ունենայիք, չէի՞ք ուզենա, որ ձեր դեմ հակառակ խոսի ոչ թե ուրիշը, այլ ձեր ընկերը: Տեսեք, 2012 թվականին ԲՀԿ-ն ապահովեց ՀՀԿ-ի համար լիակատար հաղթանակ, առաջին անգամ իր պատմության մեջ ՀՀԿ-ն մեծամասնություն վերցրեց, Գագիկ Ծառուկյանը, չմասնակցելով նախագահական ընտրություններին, թողեց Սերժ Սարգսյանին բաց ճանապարհի առաջ, դրանից հետո 2013-ին եղան Երևանի քաղաքապետի ընտրություններ, նորից ԲՀԿ-ն հայտարարեց, թե գնում է հաղթանակի և նորմալ հաղթանակ ապահովեց ՀՀԿ թեկնածուին»:

Մեր հարցին` ԲՀԿ-ի շահագործման ու «խաղացնելու» փուլը հիմա է՞լ է շարունակում ՀՀԿ-ն, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Հիմա էլ չորս կուսակցություններին է դրել է իր տակ (նկատի ունի ոչ իշխանական ուժերից կազմված քառյակը,-Տ.Հ. )և ոչնչացրել ազատ քաղաքական գործունեությունը»:

Մեր դիտարկմանը, փաստորեն քառյակը իշխանության նախագի՞ծն էր, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Կա մի կուսակցություն, որը զբաղվում է դրանով, դա ԲՀԿ-ն է, երկրորդն էլ ՀԱԿ-ն է, որը անընդհատ դա արդարացնում է` ասելով, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է և կապ չունի իշխանության հետ»:

Ծառուկյանին` իշխանության կողմից պարբերաբար «իր տեղը հիշեցնելու» գործընթացը, Մանվել Սարգսյանն այսպես է մեկնաբանում. «Ծառուկյանը իրավունք չունի հանկարծ գալ ու ասել, որ ինքն իրենից բան է ներկայացնում: Ծառուկյանը հասկանում է այդ ամենը: Ծառուկյանին մեկ-մեկ ցույց են տալիս, որ դու հասարակ քաղաքացի ես, հասարակությունն իրավունք ունի խաբվել ու չհասկանալ, բայց Ծառուկյանն իրավունք չունի մտածել, թե ինքը ինչ- որ բան է ներկայացնում իրենից: Սա ինչ-որ տեղ պետական, մարդկային ողբերգություն է»:

Aravot.am-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց կառավարությունն արդեն գործի՞ է անցել, Հովիկ Աբրահամյանը սկսե՞լ է իր խոստումներն իրականացնել, քանի որ մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը: Այս առիթով Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Ոչ մի պատահական բան չկա, այդ համակարգն ինքը ստվերային, ներքին մեխանիզմներով աշխատող համակարգ է: Տարիներ շարունակ այդ մարդիկ ունեցել են ստվեր: Հիմա բյուջետային կոլապսի առաջ են կանգնել, և պիտի իրենք իրենցից գումար հավաքեն: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե հավասար պայմաններում աշխատեք, բոլորդ մուծվեք բյուջե: Հարցեր են տալիս, թե դու ո՞վ ես, որ մուծվենք: Ինքն էլ ուզում է լծակներ օգտագործել, բայց պետական լծակները ոչնչացվել են ստվերային լծակներով: Քրեական մտածողությամբ մոտեցում է. իրար հետ խոսենք, բոլորս հասկանանք, բոլորս մուծվենք, Ալեքսանյանն էլ կմուծվի: Այս մոտեցումները բերում են ավելի խորը ճգնաժամի: Ծառուկյանի դեպքը քաղաքական դաշտում մեջբերեցի, հիմա էլ կարող են խաղեր սկսել Ալեքսանյանի հետ, դրանով մնացածներին ցույց են տալիս, մեկին ճնշում են, բայց իրականում ոչ մի բան չեն անում: Այդ մարդիկ այնքան են տարբեր ստվերային պայմաններով կապված իրար, բայց փորձում են ինչ-որ կերպ հարց լուծել, չեմ հասկանում` ինչ են անում»:


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Մանվել Սարգսյանը վերջին ժամանակահատվածում ցուց է տվել, որ ամեն անգամ միայն բացասաբար է արտահայտվում ԲՀԿ-ի մասին, այիսնքն պատկանում է այն հաստիքավոր հարցազրույց տվողների շարքին, ովքեր ամեն անգամ հանկարծ հայտնվում են երբ պետք է մի վատ բան ասել կամ փնովել ԲՀԿ-ին. նրա ասախները լուրջ մի ընդունեք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30